«Կամի՞ս գիտել, ո՜վ մարդ սնոտի, զի հաւատք առանց գործոց դատարկ են:
Սոյնպէս եւ հաւատք առանց գործոց մեռեալ են: (Յակ․ 2:20, 26)
Classes on Saturday at 2pm at St. Leon Cathedral! See you there!
«Կամի՞ս գիտել, ո՜վ մարդ սնոտի, զի հաւատք առանց գործոց դատարկ են:
Սոյնպէս եւ հաւատք առանց գործոց մեռեալ են: (Յակ․ 2:20, 26)
eGrabar-ը ստեղծուել է մի քանի տարի առաջ, նրա հիմնական նպատակակէտն է՝ հայերէն դասական լեզուի և մատենագրութեան հարուստ ժառանգութեան ուսուցումը եւ ուսումնասիրելուն խթանելը։
Մեր հարթակը առաջարկում է գրքերի, գիտական ուսումնասիրութիւնների և տեսանիւթերի ընդարձակ հաuաքածու:
Embark on a cultural journey with eGrabar, your premier destination for exploring the rich heritage of Armenian classical language and literature. Our platform is dedicated to the preservation and celebration of Grabar, the classical form of the Armenian language, offering an extensive collection of books, scholarly studies, and insightful videos.
Գրաբար դասընթացների առաջին փուլի յաջող աւարտ Առաջնորդանիստ Ս․ Ղեւոնդեանց Մայր տաճարում։
Այդ առիթով հաւաստագրեր յանձնուեցին մասնակիցներին։
Նորից կը հանդիպենք օգոստոսի վերջին։
Յարգելի՛ գործընկերներ,
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմը, հովանաւորութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ.Յովնան Արք. Տէրտէրեանի, նախաձեռնում է «Հայ բանասիրութեան հեռանկարներ» խորագրով գիտաժողով եւ ժողովածուի հրատարակում։
Հիմնական նպատակն է՝ z ընդհանուր գծերով ամփոփել հայ բանասիրութեան (ըստ ոլորտների) նախորդ 20 տարիների ձեռքբերումները. - ուրուագծել այն էական անելիքները եւ ուղղութիւնները, որոնք, ըստ Ձեզ, կարեւոր են հայ բանասիրութեան տուեալ ոլորտի առաջիկայ 5-10 տարիների զարգացման համար՝ հաշուի առնելով արմատական մի շարք փոփոխութիւնները, որ կատարուել են վերջին տարիներին հայութեան կեանքում եւ գիտական ու աշխարհակարգային ոլորտներում առհասարակ։
Խնդրում ենք նկատի ունենալ գիտաժողովի նպատակից բխող թեմատիկ հետեւեալ ուղղութիւնները.
- աւանդական և արդի մօտեցումները հայ բանասիրութեան մէջ,
- հայ բանասիրութեան արդի մարտահրաւէրները,
- մեթոդաբանական խնդիրներ,
- հայ բանասիրութիւնը տեխնոլոգիական դարաշրջանում։
Նման մօտեցմամբ, վստահ ենք, գիտաժողովը եւ ժողովածուն կարող են որոշակի նպաստ բերել հայ բանասիրութեան հեռանկարներն ու անելիքները ուղենշելիս։ Խնդրում ենք մասնակցութեան յայտերը MS Word ֆայլով ուղարկել conferencepap@gmail.com էլ. հասցէով, մինչեւ 2024 թ. ապրիլի 15-ը՝ առանձին տողերով նշելով.
- հեղինակի անուն, ազգանունը,
- հեղինակի պաշտօնը եւ գիտական կոչումը,
- հեղինակի էլ. հասցէն,
- թեմայի վերնագիրը,
- զեկուցման համառօտ նկարագրութիւնը (մինչեւ 150 բառ)։
Յանձնախումբը յայտերն ընդունելուց եւ թեմաները քննարկելուց յետոյ իր պատասխանը կը յայտնի մինչեւ մայիսի 15-ը։
Գիտաժողովը անցկացուելու է 2024 թ. յուլիսին, Երեւանում։
Յաւելեալ մանրամասներ, այդ թւում՝ յստակ օրուայ եւ տպագրուելիք նիւթերի կէտերի մասին, կը տեղեկացնենք առաջիկայում։
Առաջնորդարան ԱՄՆ Արեւմտեան թեմի
Յանձնախումբ գիտաժողովի